ուրբաթ, հոկտեմբեր 2
2 / 10 / 2026
Louis XIII-ը դեկանտեր է ներկայացրել Արարատի և Խոր վիրապի պատկերով

Louis XIII-ը դեկանտեր է ներկայացրել Արարատի և Խոր վիրապի պատկերով

Ֆրանսիական Louis XIII կոնյակի ապրանքանիշը ներկայացրել է հայկական ժառանգության խորհրդանիշներով Armenian Heritage Tribute սահմանափակ քանակությամբ շարքը: Այս մասին հայտնում է ամերիկյան Remedy Liquor ընկերությունը, որի հետ համատեղ ստեղծվել է թողարկումը։

Հավաքածուի թողարկումը 700 միլիլիտրանոց Louis XIII բյուրեղապակյա դեկանտեր է՝ բորդո պատյանով։ Փաթեթավորման վրա ոսկեգույնով պատկերված են Արարատ լեռը և Խոր վիրապ վանքը, ինչպես նաև հավերժության հայկական նշանը՝ արևախաչը: Կոմպոզիցիայի կենտրոնում տեղադրված է Louis XIII — fleur-de-lis ավանդական խորհրդանիշը:

Նախագծի նախաձեռնողները հայտարարել են, որ ցանկանում են միավորել ֆրանսիական կոնյակի  ավանդույթները հայկական մշակութային ժառանգության հետ:

Remedy Liquor-ի սեփականատեր Իսախանյան ընտանիքը նախագիծն անվանել է անձնական և ընդգծել ժառանգության պահպանման գաղափարը հաջորդ սերունդների համար:

Armenian Heritage Tribute Limited Edition-ի նախնական պատվերները բացվել են հոկտեմբերի 1-ին:

Դեկանտի արժեքը 3,999,99 դոլար է:

Հայաստանն ու ԵՄ-ն ավելի վաղ պայմանավորվել էին աստիճանաբար հրաժարվել հայկական արտադրանքի համար պաշտպանված ՛՛կոնյակ՛՛ անվանման օգտագործումից և անցնել Armenian Brandy անվանմանը:

ԵՄ-ն նաեւ ֆինանսական աջակցություն է նախատեսել այս գործընթացի համար:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: