երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կողմ է քվեարկել Սահմանադրության երրորդ գլխի շրջանակներում սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների պաշտպանության նոր երաշխիքներ ձևակերպելու հարցին

Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը կողմ է քվեարկել Սահմանադրության երրորդ գլխի շրջանակներում սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների պաշտպանության նոր երաշխիքներ ձևակերպելու հարցին

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը:
Նիստին որպես օրակարգային առաջին հարց քննարկվել է Սահմանադրության 2-րդ և 3-րդ գլուխների տարանջատումը վերացնելու և սոցիալական, տնտեսական ու մշակութային հիմնական իրավունքները մարդու հիմնական իրավունքների գլխում ամրագրելու մասին առաջարկը։

Զեկույցից հետո անցկացվել է հարց-պատասխան և մտքերի փոխանակություն: Քննարկման արդյունքներով Խորհուրդը որոշել է սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների պաշտպանության նոր երաշխիքներ ձևակերպել Սահմանադրության երրորդ գլխի շրջանակներում։
Որպես օրակարգային երկրորդ հարց ներկայացվել է Սահմանադրությամբ պետական և, հատկապես, ինքնավար մարմինների ստեղծման հնարավորության և դրանց կարգավիճակի վերանայման հարցը, ինչպես նաև պետական մարմինների լիազորությունների պատվիրակման հնարավորությունը մասնավոր իրավունքի սուբյեկտներին:

Խորհուրդը որոշել է այս հարցի քննարկումը շարունակել հաջորդ նիստին։

  • Կիսվել: