Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ բանավեճ տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մամիկոն Ասլանյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև՝ ՏԻՄ ընտրությունների, համայնքների խոշորացման և տեղական ժողովրդավարության վերաբերյալ:
Մասնավորապես՝ պատգամավորն իր ելույթում քննադատեց իշխանությունների վարած քաղաքականությունը տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ։ Նա նշեց, որ Թումանյանի տարածաշրջանի վերջին ընտրություններում իշխող քաղաքական ուժի թեկնածուի դեմ նույնիսկ մեկ այլընտրանքային թեկնածու չի եղել, և արձանագրվել են Խորհրդային Միության կամ Չեչնիայի ընտրությունների նման բարձր տոկոսներ։
Ըստ Ասլանյանի՝ իշխանությունները «համայնքներում արած ասֆալտի կատոկով անցել են տեղական ժողովրդավարության վրայով»։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Թումանյանում այլընտրանքային թեկնածուի բացակայությանը՝ Փաշինյանը հայտարարեց․ «Ձեր քաղաքական ուժի անունն է «Ուժեղ Հայաստան», մեր քաղաքական ուժի անունը չի «Ուժեղ Հայաստան»։ Թեկնածո՛ւ առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»։
Մանրամասները՝ տեսանյութում.



