Իմ պապային ոչ մեկը չի կարող գործից հանել, իսկ Ձեզ ժողովուրդը կհանի շատ շուտով. Ղազինյանը՝ Փաշինյանին
Ճողոպրելուց խոսում է մի մարդ, ով քլունգն առած քանդում է մայր բուհը։ Այս մասին այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
Տեղից վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասաց. «Պապան (նկատի ունի Դավիթ Ղազինյանի հորը՝ Գագիկ Ղազինյանին, որին հեռացրել են ԵՊՀ-ից–խմբ.) չի աշխատում, դրա համար եք այդպես ասում»։
Արձագանքելով՝ Ղազինյանն ասաց. «Ձերը էդ ա, իմը էդ չի։ Չի կարա իմ պապային ոչ մեկը գործից հանել, իսկ ձեզ ժողովուրդը կհանի շատ շուտով։ Ինձ էդ դաշտ մի տարեք, ես չեմ գնալու, ինձ տանը չեն սովորեցրել հասարակության, կամերաների առաջ ինձ տենց պահել։
Երկրորդը՝ չհասկացա՞ք, որ մեր քթից բերել հնարավոր չէ ուղղակի։ Ամեն ինչ արել եք, նստեցրել եք, ընտանիք եք մտել. չի՛ ստացվում։ Կարծում եմ՝ մինչև հասկանաք, Ձեր իշխանության վերջը կգա։
Դուք Ձեր արձագանքով ընդունեցիք, որ Ձեր պատվերով են համալսարանից տասնյակ ընդդիմադիր գիտնականներ հեռացվել։ Թող այստեղ նստածներից մեկը հորս մի տոկոսն արած լիներ գիտության և ընդհանրապես Հայաստանի զարգացման բնագավառում»։



