ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սահմանադրական բարեփոխումներին վերաբերող որոշումն ուժը կորցրած է ճանաչվել

Սահմանադրական բարեփոխումներին վերաբերող որոշումն ուժը կորցրած է ճանաչվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 27-ի որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել Սահմանադրական բարեփոխումների խորհորդ ձևավորելու, խորհրդի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին որոշումը: Որոշման մեջ մասնավորապես ասվում է.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» N 1363-Ա որոշման հավելվածի 5.1-ին կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման N 1 հավելվածի՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը վերապահված բաժնի 2-րդ կետով, ինչպես նաև հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի

37-րդ հոդվածը՝

1. Ձևավորել սահմանադրական բարեփոխումների խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ):

 

2. Հաստատել խորհրդի անհատական կազմը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հաստատել խորհրդի գործունեության կարգը` համաձայն N 2 հավելվածի:

4. Սահմանել, որ խորհրդի ձևավորումից հետո՝ երկամսյա ժամկետում ձևավորվում է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով
(այսուհետ՝ հանձնաժողով):

5. Խորհրդին՝

1) մինչև 2022 թվականի դեկտեմբերի 28-ը հաստատել հանձնաժողովի կողմից մշակված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը
և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ.

2) մինչև 2023 թվականի հունիսի 30-ը հաստատել հանձնաժողովի կողմից մշակված՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը և ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ։

6. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի փետրվարի 12-ի «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» N 181-Ա որոշումը»:

 

  • Կիսվել: