Ինչու՞ են սիրիացի վшրձկшնները Թուրքիայի միջոցով փոխանցվել Սիրիային, այլ ոչ թե ուղիղ. Ղազարյանը՝ Փաշինյանին
Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամ Էդգար Ղազարյանը հետաքրքրվեց վարչապետից, թե ինչու են սիրիացի վարձկանները Թուրքիայի միջոցով փոխանցվել Սիրիային, այլ ոչ թե ուղիղ, այն դեպքում, երբ Սիրիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կան։
«Նորմալ միջազգային պրակտիկա է, երբ տարբեր երկրների դատապարտյալներ պատժի հետագա կրման համար հանձնվում են տարբեր երկրների։ Այդպես անում է ՀՀ-ն, այսպես անում են ՀՀ-ի պարագայում»,- հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհրաբ Մուհամմադ ալ-Շխերին Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին։ Ավելի ուշ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարեց, թե Արցախյան 44-օրյա պատերազմում Բաքվի կողմից կռվող սիրիացի վարձկանները փոխանցվել են պայմանով, որ նրանք պետք է շարունակեն պատիժը կրել։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններին մասնակցած երկու վարձկան ահաբեկիչներին՝ Մեհրեդ Մուհամմադ ալ–Շխերիին և Յուսեֆ Ալաաբեդ ալ-Հաջիին, ցմահ ազատազրկման էր դատապարտել 2021 թվականի մայիսին:



