չորեքշաբթի, մայիս 29
29 / 5 / 2024

Ռուստամ Բադասյանը՝ Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու մասին

Որևէ անձ երաշխիք չունի, որ ինքը քրեական դատավարությամբ սահմանված կարգով չի հետապնդվելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանին մեղադրանք առաջադրելու մասին։

«Նայեք, թե մեր երկրում քանի նախկին ու ներկա պաշտոնյա կա, ում նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում: Եթե կա կոռուպցիոն գործ, անկախ նրանից, թե որոշ անձինք ինչ զուգահեռներ կտանեն, բնականաբար, քրեական գործեր պետք է հարուցվեն ու քննվեն արդյունավետությամբ»,- ասաց նա։

Դիտարկմանը,թե  ՍԴ-ն պետք է թույլտվություն տա մեղադրանքի համար, նախարարը նշեց, որ իր տեղեկություններով մեղադրանքը չի վերաբերում Հրայր Թովմասյանի դատավորի կարգավիճակից բխող գործողություններից, այլ վերաբերում է նախարար աշխատած ժամանակահատվածում ինչ-ինչ չարաշահումներին. «Այդ մասով ՍԴ-ի թույլտվությունը չի պահանջվում, այդ մասով ՍԴ դատավորն անձեռմխելիություն չունի»։

 

  • Կիսվել: