ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար մեկնարկել է բռնի վարքի նվազեցման ծրագիր

Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար մեկնարկել է բռնի վարքի նվազեցման ծրագիր

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների մասնագիտական վերապատրաստման կարիքներից ելնելով՝ Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն ՊՈԱԿ-ը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցությամբ, սույն թվականի մարտին իրականացրել էր «Բռնի վարքի նվազեցում» մասնագիտական վերապատրաստման դասընթացներ քրեակատարողական հիմնարկների հոգեբանների և սոցիալական աշխատողների համար։

Վերապատրաստման ընթացքում ձեռքբերված գիտելիքները գործնականում ամրապնդելու, ինչպես նաև ուսուցանված ծրագրի կիրառումն ապահովելու նպատակով «Բռնի վարքի նվազեցում» ծրագիրը մեկնարկել է քրեակատարողական հիմնարկներում պահվող և պատիժ կրող ազատությունից զրկված անձանց համար։

Ծրագիրն ուղղված է ազատությունից զրկված անձանց շրջանում բռնի վարքագծի նվազեցմանը՝ նպաստելով նրանց սոցիալական վերականգնմանն ու հասարակություն վերաինտեգրմանը։

 

  • Կիսվել: