շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Քոչարյանը հետվիրահատական բուժում է ստանում, նիստերին դեռ մասնակցել չի կարողանա. այսօրվա նիստը հետաձգվեց

Քոչարյանը հետվիրահատական բուժում է ստանում, նիստերին դեռ մասնակցել չի կարողանա. այսօրվա նիստը հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը։ Երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանը տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական շրջանում է և նրա մասնակցությունն այս նիստին նպատակահարմար չէ, դրան զուգահեռ Քոչարյանը հայտնել է, որ դեմ չէ, որպեսզի դատաքննությունը շարունակվի իր առանց իր ներկայության:

Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանն էլ հայտնեց, որ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանն իրենց հայտնել է, որ առաջիկա 1-2 շաբաթների ընթացքում Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին դեռևս հնարավոր չի լինի։ Նշենք, որ հոկտեմբերի 9-ին Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Քանի որ դատարանը չէր կարող  շարունակել նիստը առանց ամբաստանյալի, այսօրվա դատական նիստը հետաձգվեց։

 

  • Կիսվել: