կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քննարկվել է դատարանի դերը ԵԱՏՄ իրավակարգի ձևավորման գործում

Քննարկվել է դատարանի դերը ԵԱՏՄ իրավակարգի ձևավորման գործում

Սահմանադրական դատարանի դատավոր Արայիկ Թունյանը մասնակցել է 2023 թվականի նոյեմբերի 16-17-ը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում կայացած Եվրասիական տնտեսական միության դատարանի VI միջազգային համաժողովին, որտեղ հանդես է եկել զեկույցով։

«Միության դատարանի գործունեության ազդեցությունը ԵԱՏՄ իրավակարգի ձևավորման վրա» խորագիրը կրող համաժողովի ընթացքում քննարկվել են դատարանի դերը ԵԱՏՄ իրավակարգի ձևավորման գործում, ԵՏՀ և Միության անդամ երկրների կանոնաստեղծ և իրավակիրառ պրակտիկայի զարգացումը, ազգային դատարանների հետ դատական երկխոսության առանձնահատկությունները։

Համաժողովի մասնակիցները քննարկել են նաև միջազգային դատարանների պրակտիկայի նորարարություններն ու միտումները, ԵԱՏՄ իրավունքի ոլորտային դրույթների կիրառման արդի հարցեր։

  • Կիսվել: