չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը դիմել է ոստիկանություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը դիմել է ոստիկանություն

Shamshyan.com-ի տեղեկություններով, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում նյութեր են նախապատրաստվում ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանի ահազանգի փաստով: Վերջինս հայտնել է, որ Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանն՝ իր պաշտոնական դիրքն օգտագործելով, ֆեդերացիայի տարեկան հաշվետվտության պետական բյուջեից, որպես պատրվակ օգտագործելով մարզական հավաքը, 2020 թվականին յուրացրել է խոշոր չափի գումար: Ըստ կայքի տեղեկությունների՝ գումարի չափը կազմում է մոտ 3 մլն դրամ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: