երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Փողերի լվացման կասկածանքով ձերբակալվել են նախկին պատգամավորն ու նրա որդին․ աղբյուր

Փողերի լվացման կասկածանքով ձերբակալվել են նախկին պատգամավորն ու նրա որդին․ աղբյուր

Այսօր ձերբակալվել են ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը և նրա որդին, փոխանցում են PrimeNews.am-ի իրավապահ մարմինների աղբյուրները։

ՀՔԾ-ի լրատվական ծառայությունից ոչ հերքեցին և ոչ էլ հաստատեցին մեր տեղեկությունը՝ նշելով, որ այս պահին այդ մասին որևէ տեղեկություն չեն մեկնաբանում։

Առայժմ պաշտոնապես չի նշվում, թե ինչի մեջ են կասկածվում նախկկն պատգամավորն ու նրա որդին, սակայն, ըստ PrimeNews.am-ի աղբյուրների, ձերբակալությունը տեղի է ունեցել փողերի լվացման վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Նշենք, որ Ալեքսան Պետրոսյանը Հանրապետական կուսակցության պատգամավոր էր և միաժամանակ գործարար՝ ՄԱՊ ընկերության սեփականատերը։

 

  • Կիսվել: