կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Ոստիկանական հատուկ գործողություններից տուժած Եսայի Քարամյանն այսօր հարցաքննվել է. փաստաբան

Ոստիկանական հատուկ գործողություններից տուժած Եսայի Քարամյանն այսօր հարցաքննվել է. փաստաբան

Ոստիկանական հատուկ գործողություններից տուժած Եսայի Քարամյանն այսօր հարցաքննվել է: Այս մասին հայտնել է փաստաբան Մանուշ Եսայանը:

«Տեղեկացնում եմ, որ Եսայի Քարամյանի տուժող ճանաչելու մասին որոշումը ստացել ենք և Եսային այսօր հարցաքննվել է:

Նշեմ նաև, որ Եսային տուժող է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածով նախաձեռնված վարույթի շրջանակներում` հ. 441. Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը: Ակնկալում ենք արդար քննություն»,-նշել է նա:

  • Կիսվել: