երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Հունիսի 12-ին լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանը երկրորդ անգամ է վիրահատվել

Հունիսի 12-ին լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով վնասվածքներ ստացած Եսայի Քարամյանը երկրորդ անգամ է վիրահատվել

Հունիսի 12-ին ոստիկանների կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով աջ ձեռքի մատերը կորցրած, ձախ ձեռքի լուրջ վնասվածք ստացած Եսայի Քարամյանին երկրորդ անգամ են վիրահատել։ Քարամյանի կինը ֆեյսբուքյան գրառմամբ մանրամասներ է հայտնել ամուսնու առողջական վիճակի մասին։

«Եսայու երկրորդ վիրահատությունը ավարտվել է։ Արդեն արթնացել է և սենյակում է։

Ինչպես և ասել էի հիմնական գործը աջ ձեռքի վրա է եղել։ Ցուցամատի արմատային հատվածը, որը բժիշկները շյուղով հավաքել էին և փորձում էին փրկել, ցավոք, կենսունակ չէր․ հեռացրել են։ Հեռացրել են նաև մեռուկացած որոշ հատվածներ։ Այս աջ ձեռքի վրա կա բաց վերք, որը որոշ ժամանակ անց կարիք է լինելու պլաստիկ վիրատահությամբ փակել։ Մաշկի փոխպատվաստում է լինելու՝ ամենայն հավանականությամբ։

Կրծքավանդակից այսօր հեռացրել են ևս մեկ բեկոր։ Այս հատվածի մյուս վերքերը արագ են լավանում։

Վիճակը կայուն է, մենք՝ պինդ»,-նշել է նա:

 

  • Կիսվել: