շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Օնիկ Գասպարյանը որպես վկա հարցաքննվել է «քիմիկների զորամասի» գործով նիստին

Օնիկ Գասպարյանը որպես վկա հարցաքննվել է «քիմիկների զորամասի» գործով նիստին

Այսօր Հայաստանի ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը Հակակոռուպցիոն դատարանում որպես վկա հարցաքննվել է «քիմիկների զորամասի» գործով նիստին:

Նշենք, որ Գասպարյանի միջնորդությամբ հարցաքննությունն անցկացվել է դռնփակ և տևել մոտ 5 ժամ:

Հիշեցնենք, որ այս գործով կա չորս մեղադրյալ՝ նրանց թվում՝ ԳՇ պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը: Ըստ մեղադրանքի՝ Մակարյանի և նրա ենթակաների պատճառով է Զանգելանում ավելի քան 60 զինվորական հայտնվել ադրբեջանական շրջափակման մեջ. նրանց մի մասը զոհվել է, մյուսները գերեվարվել կամ անհետ կորել են:

  • Կիսվել: