հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Տոներից հետո խոստանում եմ հանգամանալից անդրադառնալ այս կրկեսին. Դիանա Գասպարյան

Տոներից հետո խոստանում եմ հանգամանալից անդրադառնալ այս կրկեսին. Դիանա Գասպարյան

Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը անդրադարձել է իր եւ իր ընտանիքի նկատմամբ քրվարույթին։

«Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այսքան ժամանակ լուռ հետևել եմ իմ հասցեին տարածվող հերյուրանքներին և դրանց վրա թաքնված կամ անթաքույց ցնծացողներին: Այս պահին բոլորի նման մեծ ոգևորությամբ պատրաստվում եմ Ամանորին, այն ընտանեկան ջերմ մթնոլորտում նշելուն: Տոներից հետո խոստանում եմ խոսել, հանգամանալից անդրադառնալ այս կրկեսին:

Իսկ մինչ այդ, շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ, խաղաղ ու սիրով լի տարի բոլորիս»,-սոցցանցի իր էջում գրել է Վաղարշապատի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանը։

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է:

 

  • Կիսվել: