շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Արմեն Գասպարյանը Արագածոտնում բուժկազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը կարևորել է կեսարյան հատման ցուցանիշի նվազման միտումը

Արմեն Գասպարյանը Արագածոտնում բուժկազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպմանը կարևորել է կեսարյան հատման ցուցանիշի նվազման միտումը

Արագածոտնի մարզի բժշկական կազմակերպությունների ղեկավարների և ոլորտի պատասխանատուների հետ հանդիպմանը առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, կարևորելով կեսարյան հատման ցուցանիշի նվազման միտումը, նշել է, որ, այնուամենայնիվ, մարզում առկա են ոլորտային որոշակի թերացումներ:
 
Դրանք վերացնելու նպատակով տրվել են մի շարք հանձնարարականներ:
 
Հանդիպմանը կարևորվել է նաև մարզում նորածնային սքրինինգային ծրագրերի ցուցանիշները, մասնագետների վերապատրաստումների նշանակությունը:
 
Քննարկվել են մանկաբուժական ծառայության, մանկական վիրաբուժության ընթացիկ հարցերը, խոսվել է երեխաների արտահիվանդանոցային պալիատիվ շարժական բժշկական օգնության և սպասարկման ծրագրի մանրամասներից:
 

  • Կիսվել: