երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Նոր սահմանադրության ընդունմամբ դատական համակարգում էական փոփոխություններ պետք է տեղի ունենան. վարչապետ

Նոր սահմանադրության ընդունմամբ դատական համակարգում էական փոփոխություններ պետք է տեղի ունենան. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով նոր սահմանադրության ընդունմանը, նշել է, որ դրանով դատական համակարգում էական փոփոխություններ պետք է տեղի ունենան։

«Նույնիսկ կա առաջարկ, որ սահմանադրության անցումային դրույթներում ունենանք կետ, ըստ որի՝ սահմանադրության ընդունման պահից բոլոր դատավորների կարգավիճակը վերաձևակերպվի որպես դատավորի պաշտոնակատար, և նրանք վերանշանակվեն միայն բարեվարքության նոր ստանդարտների հաստատումից հետո»,- շեշտել է նա։

«Չեմ ուզում հրապարակենք նախագիծը՝ առանց այդ բանավեճերը հասցեագրելու, բայց, ցավոք, նախընտրական շրջանն ավելի արագ տեմպերով է ընթանում։ Եթե չհասցնենք հասցեագրել, հրապարակումը կթողնենք ընտրություններից հետո»,- ասել է Փաշինյանը։

  • Կիսվել: