երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Նոր եմ գնել, չհասցրեցի պոկել․ պարեկները շարունակում են հայտնաբերել մգեցված ապակիներով երթևեկողներին

Նոր եմ գնել, չհասցրեցի պոկել․ պարեկները շարունակում են հայտնաբերել մգեցված ապակիներով երթևեկողներին

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայությունը շարունակում է վարորդներին հորդորել, որպեսզի ավտոմեքենան վարեն՝ պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները՝ այդ թվում՝ պահպանելով այն չափորոշիչները, որի մեջ է մտնում նաև, որ չպետք է ավտոմեքենայի առջևի և կողային ապակինը լինեն մգացված:

Երեկ՝ նոյեմբերի 20-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի ավագ պարեկ Գևորգ Զաքարյանն ու կրտսեր պարեկ Մյասնիկ Խաչատրյանը Արագածոտնի մարզում հայտնաբերել են մի քանի օրինախախտ վարորդների, այդ թվում՝ մգացված ապակիներով տրանսպորտային միջոց շահագործող վարորդների:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 ավտոճանապարհի 40 կմ հատվածում նրանք նկատել են Opel Astra մակնիշի ավտոմեքենա, և անզեն աչքով էլ զգացվում է, որ ավտոմեքենայի կողային ապակին մգացված է:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: