հինգշաբթի, սեպտեմբեր 17
17 / 9 / 2026
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները ձեռնամարտի հնարք են կիրառել ու երիտասարդի ձեռքից վերցրել են ատրճանակը՝ կանխելով հետագա զարգացումները

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները ձեռնամարտի հնարք են կիրառել ու երիտասարդի ձեռքից վերցրել են ատրճանակը՝ կանխելով հետագա զարգացումները

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 23.35-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները, գիշերային ծառայություն իրականացնելիս, Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի մոտ նկատել են վիճաբանող մի խումբ երիտասարդների։ Ոստիկանության գվարդիայի ծառայողները ձեռնամարտի հնարք կիրառելով երիտասարդներից մեկի ձեռքից վերցրել են ատրճանակ՝ կանխելով հետագա զարգացումները։ Ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով նշված անձը ձերբակալվել և տեղափոխել է Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
 
Բաժնում պարզվել է, որ Երևանի 20-ամյա բնակչի մոտ եղել է 7 փամփուշտով լիցքավորված «Մակարով» տեսակի մարտական ատրճանակ։
 
20-ամյա երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

  • Կիսվել: