շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեպքով ոստիկանների ոչ իրավաչափ գործելու մասով ունեցել ենք կասկածներ, պարզաբանումներ ենք պահանջել. Մանասյան

Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեպքով ոստիկանների ոչ իրավաչափ գործելու մասով ունեցել ենք կասկածներ, պարզաբանումներ ենք պահանջել. Մանասյան

Թե՛ կադրերը տեսնելուց հետո, թե՛ընդհանուր տեղեկատվությունը տարածվելուց հետո, մենք այցելել ենք Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն հարցին, թե իրավաչա՞փ է համարում նրանց այդ ձևով ձերբակալելը՝ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

Նրա խոսքով՝ եթե այդ մասով դիմել են իրավասու մարմիններին, ուրեմն՝ առնվազն իրավաչափության մասով կասկած են ունեցել.«Պարզաբանումներ ենք պահանջել իրավասու մարմիններից և դրանք ստանալուց հետո, հնարավորություն կունենանք եզրահանգումներ անելու»։

Հարցին, թե նախկին պարզաբանումները ստանալուց հետո, եղե՞լ է դեպք, որ համարել են՝ ոստիկանները խախտել են օրենքը և գործել են ոչ իրավաչափ՝ Մանասյանը նշեց.«Կարդացե՞լ եք մեր տարեկան զեկույցը։ Առանձնացրել ենք ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման և նվազագույն իրավունքների խախտման բազմաթիվ դեպքեր։ Ավելին ասեմ՝ արձանագրել ենք առերևույթ բռնության հետ կապված խնդիրներ։ Տեղեկացնեմ, որ ՄԻՊ-ը քննություն իրականցնող մարմին չէ, դատարան չէ։ ՄԻՊ-ի խնդիրը համակարգային խնդիրները բացահայտելն է»։

  • Կիսվել: