երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ինչո՞ւ ՄԻՊ-ը Վեհափառի հետ կապված դեպքի վերաբերյալ հայտարարություն չի տարածել. Պարզաբանում է Մանասյանը

Ինչո՞ւ ՄԻՊ-ը Վեհափառի հետ կապված դեպքի վերաբերյալ հայտարարություն չի տարածել. Պարզաբանում է Մանասյանը

Վեհափառի հետ կապված մենք հայտարարություն չենք տարածել, քանի որ  ես այն իրավասու անձը չեմ, որն այդ հարցի վերաբերյալ պետք է դիրքորոշում հայտնի։ 

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ինչու Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիր արգելելու փորձով պայմանավորված հայտարարություն չի արել՝ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։

«Իմ իրավասությունը Հայաստանում բոլորի կրոնական  համոզմունքների հավասարությունը երաշխավորելն է և այնպիսի միջավայր ձևավորելը, որպեսզի բոլորն այդ միջավայրում իրենց անվտանգ զգան։ Կոնկրետ դեպքի հետ կապված մենք տարածել ենք հաղորդագրություն և դատապարտել ենք ոչ միայն ուժի կիրառումը, այլև պատգամավորների մասով ազատությունից զրկման գործիքակազմերը։ Դա դատապարտել ենք ոչ առաջին անգամ և դա համարել ենք խնդրահարույց», -ասաց նա։

  • Կիսվել: