հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մեկ օրում բացահայտվել է 44 հանցագործության դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված

Մեկ օրում բացահայտվել է 44 հանցագործության դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 44 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից  հայտնում են, որ մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության` 7-ական, խարդախության՝ 6, ընտանեկան բռնության ու թմրանյութի հայտնաբերման՝ 4-ական, հոգեկան ներգործության՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ավազակային հարձակման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, խուլիգանության, դատական ակտը չկատարելու, սպառնալիքի, պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու, փաստաթղթի կեղծիքի և սահմանն ապօրինի հատելու փորձի, սահմանն ապօրինի հատելու, ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու և ինքնասպանության հասցնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: