Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը հերթական անգամ մերժվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ քիչ առաջ հերթական անգամ որոշում կայացրեց մերժել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը։
Նախորդ միջնորդության ժամանակ պաշտպաններից մեկը նշել էր, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է`գտնվում է անզգայացման տակ, մարմինն այտուցվել է, ձայնալարերը վնասվել են ու խոսել չի կարևողանում: