երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Կաշառք են վերցնում`ով և որտեղ պատահի․ վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում մեծ խնդիր է տեսնում

Կաշառք են վերցնում`ով և որտեղ պատահի․ վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացում մեծ խնդիր է տեսնում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հակակոռուպցիոն պայքարի գործընթացում մեծ խնդիր է տեսնում։

«Ես չեմ համարում, որ Հայաստանում այսօր հակակոռուպցիոն պայքարը պատշաճ մակարդակի վրա է։ Կաշառք են վերցնում` ով և որտեղ պատահի։ Հակակոռուպցիոն կոմիտեն դրա համար ենք ստեղծել։ Ամենաբարձր աշխատավարձերը նշանակել ենք և բոլոր կանոններին համապատասխան ստեղծել ենք, որ մենք մեր հրատապ գործերով զբաղվենք»,-  կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց՝ 2018 թվականից հրապարակային հայտարարել է , որ քրեական գործերը ուղղորդելու պրակտիկայից պետք է հրաժարվել, և այդ ճանապարհով են գնացել։

«Չի եղել մի քրեական գործ, որը առաջ չգնա քաղաքական կամքի բացակայության պատճառով։ Սա քարտ-բլանշ է՝ Հայաստանի Հանրապետությունում անձեռնմխելի մարդիկ չկան։ Բայց հիմա մենք կարող ենք ուրիշ վտանգ ստեղծել, որ լրատվամիջոցներում էլի վերնագիր հայտնվի, որ ձերբակալեցինք, քրեական գործ հարուցեցինք ու հանկարծ սրճարանում այդ անձին տեսանք սուրճ խմելիս։ Ի՞նչ է եղել, ազա՞տ է արձակվել»,- ընդգծեց Փաշինյանը։

  • Կիսվել: