չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Կալաշնիկովի» ինքնաձիգի և հրացանի կամավոր հանձնման դեպք՝ ոստիկանության Էրեբունու բաժնում

«Կալաշնիկովի» ինքնաձիգի և հրացանի կամավոր հանձնման դեպք՝ ոստիկանության Էրեբունու բաժնում

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա տարածքային բաժինների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։Այս մասին հայնում են ՀՀ ոստիկանությունից։

Մասնավորապես, վարչության քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ արձանագրվել է ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք։ Բացատրական աշխատանք են իրականացրել ոստիկանության Մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները, արդյունքը՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնում։

«Կալաշնիկովի» ինքնաձիգի և հրացանի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Էրեբունու բաժնում՝ բաժնի քրեական հետախույզների միջոցառումների շնորհիվ։

«Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել նաև ոստիկանության Մալաթիայի բաժնում։ Արդյունավետ բացատրական աշխատանք են իրականացրել նաև Նոր Նորքի ոստիկանները, ինչի շնորհիվ արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։  «Կալաշնիկովի» ինքնաձիգի, ատրճանակի և ռազմամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր Քանաքեռ-Զեյթունի բաժնի քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը։ Ապօրինի պահվող «Կալաշնիկովի» ինքնաձիգի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք է արձանագրվել Շենգավիթի բաժնում։ Կրկին հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ 

  • Կիսվել: