կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Հայաստանին Ռուսաստանը այնպիսի զենք է մատակարարել, ինչպիսին նախկինում երբեք չի մատակարարվել. Կալաշնիկով

Հայաստանին Ռուսաստանը այնպիսի զենք է մատակարարել, ինչպիսին նախկինում երբեք չի մատակարարվել. Կալաշնիկով

ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի կարծիքով, անհանգստանալու ոչինչ չկա, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում:

«Նեղանալու կամ անհանգստանալու ոչինչ չկա, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, քանի որ Հայաստանին այնպիսի զենք է մատակարարվել, ինչպիսին նախկինում երբեք չի մատակարարվել», այսօր Երևանում նման հայտարարությամբ հանդես եկավ Կալաշնիկովը:

Նրա փոխանցմամբ, զենքի մատակարարման թեման Երևանում այսօր անցկացվող ՀԱՊԿ խորհրդարանական ասամբլեայում չի քննարկվել, քանի որ այդ հարցը խորհրդարանական ասամբլեայի իրավասությունների շրջանակում չէ: Միևնույն ժամանակ, նա տեղեկացրեց, որ կան հարթակներ, որտեղ այդ հարցը քննարկվել ու քննարկվում է:

Կալաշնիկովի խոսքով, Ռուսաստանը զենք է վաճառում ոչ միայն Ադրբեջանին, այլ նաև իր գործընկերներին, դաշնակիցներին, այդ թվում՝ նաև Հայաստանին: Ընդ որում, ըստ ՌԴ Պետդումայի պատգամավորի, վաճառում է անհամեմատ ավելի ու այնպիսի զենք, որ ուրիշ երկրներին չի վաճառում:

Լրագրողի դիտարկմանը, թե Հայաստանին անհանգստացնում է այն, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին՝ Կալաշնիկովը պատասխանեց. «Իհարկե, անհանգստացնում է, այնպես, ինչպես Ադրբեջանին անհանգստացնում է, որ մենք Հայաստանին նորագույն զինատեսակներ ենք վաճառում: Դրա համար գոյություն ունեն երկրների ղեկավարներ, թող իրենք էլ մտածեն, իրենց գլուխը թող շարունակի ցավել»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: