ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կրեմլը հաստատում է. Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 26-ին

Կրեմլը հաստատում է. Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի եռակողմ բանակցությունները կկայանան նոյեմբերի 26-ին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ բանակցությունները, որոնք նվիրված են եռակողմ հայտարարության ստորագրման տարեդարձին, տեղի կունենան նոյեմբերի 26-ին Սոչիում, հաղորդում Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

"Ռուսական պետության ղեկավարի նախաձեռնությամբ նոյեմբերի 26-ին Սոչիում տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները ՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման տարեդարձին", - ասված է հաղորդագրության մեջ:

Ընդգծվում է, որ նախատեսված են նաև Վլադիմիր Պուտինի առանձնազրույցները Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ: Առաջնորդները ծրագրում են նախանշել Լեռնային Ղարաբաղում կայունության ամրապնդման եւ խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ հետագա քայլերը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: