երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ղազախստանի ղեկավարությունը կկարողանա կարգավորել իրավիճակը․ քիչ հավանական է, որ իշխանության գան հակառուսական ուժեր. Կալաշնիկով

Ղազախստանի ղեկավարությունը կկարողանա կարգավորել իրավիճակը․ քիչ հավանական է, որ իշխանության գան հակառուսական ուժեր. Կալաշնիկով

Ղազախստանի ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, կկարողանա կարգավորել իրավիճակը․ քիչ հավանական է, որ երկրում իշխանության գան հակառուսական ուժեր: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։

Անդրադառնալով հարցին, թե կա՞ն ռիսկեր, որ Ղազախստանում իշխանության կգան հակառուսական տրամադրվածություն ունեցող ուժեր՝ նա, մասնավորապես, նշել է. «Մենք հրաշալի պատկերացնում ենք՝ ինչ նշանակություն ունի մեզ համար Ղազախստանը․ դա մեր ամենաերկար սահմանն է, և ես կարծում եմ, որ այդպես չի լինի»:

Կալաշնիկովի խոսքով՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ձեռնարկած քայլերի շնորհիվ Ղազախստանում իրավիճակը կարող է կարգավորվել։

Նա նշել է, որ թեև երկրում բողոքի զանգվածային ալիքի պատճառը գազի գնի բարձրացումն է եղել, սակայն դրանից «օգտվել են Ղազախստանում իրավիճակի ապակայունացմամբ շահագրգռվածները»։

Դրա մասին է վկայում, նրա խոսքով, այն, թե, ի տարբերություն 2011, 2008 թվականների, ինչ արագությամբ Ղազախստանում տնտեսական վիճակի դեմ ելույթները երկրի արևմուտքից տարածվեցին այլ շրջաններ, որոնք երբեք չեն մասնակցել բողոքի նման դրսևորումների:

Կալաշնիկովն ընդգծել է այն հանգամանքը, որ բողոքի ցույցերին մեծ արագությամբ միջամտել են «արևմտամետ ինտերնետ ալիքները, որոնք սկսել են մարդկանց ներքաշել բողոքի ցույցերին, նաև կոորդինացնել նրանց»։

«Մենք պետք է հստակ հասկանանք, որ դա, իհարկե, Ղազախստանի ներքին գործն է, սակայն մեզ համար, անկասկած, կարևոր է»,-ասել է Կալաշնիկովը:

  • Կիսվել: