երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս (ուղիղ)

Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս (ուղիղ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստանում հիմնված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս։

Հիշեցնենք, որ  InfoPort.am-ի թղթակցին լրագրողական շրջայցի ժամանակ ձեռնարկության ղեկավար կազմի ներկայացուցիչ Իգոր Գարդիենկոն հայտնել էր Հայաստանում «Կալաշնիկով» ինքնաձիգներ արտադրող գործարանի բացման մասին։

Ձեռնարկությունը հիմնվել է «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ-ի և ռուսական «Կալաշնիկով» կոնցեռնի համագործակցության պայմանագրի հիման վրա, որը վերջնականապես կնքվել է 2020 թ մայիսին 15-ին 10 տարի ժամկետով: Այդ պայմանագիրը ՌԴ-ում անցել է համաձայնեցման և հաստատման երկար ճանապարհ: Նախ լինում է միջգերատեսչական և տեխնիկական բնույթի այլ համաձայնեցումներ, որին հետևում է ՌԴ նախագահի հրամանագիր: ՌԴ նախագաhի հրամանագիրը եղել է 2019թ. օգոստոսին, որից հետո դաշնային ռազմատեխնիկական ծառայությունը (ФС ВТС) հաստատում է և թույլատրում կնքել պայմանագիր ընկերությունների միջև տաս տարի ժամկետով: Դրանից հետո էլ ամեն տարի այդ պայմանագիրը պետք է երկարացվի համապատասխան պայմանների ապահովման դեպքում միայն: 

Նշեք, որ Հայաստանի պատմության մեջ առաջին և դեռևս եզակի դեպք է, երբ 0-ից մասնավոր ընկերության կողմից արտադրվելու են նոր սերնդի ինքնաձիգներ։ Այս գործարանի հիմնման աշխատանքները սկսվել են մոտ երկու տարի առաջ, լրիվ զրոյից կիսավեր շինությունից հասել են ամենաբարձր մակարդակի ապահովման:

Նկատենք, որ անգամ կորանավիրուսի տարածման պայմաններում Ռուսաստանից վերջնական և ամբողջական համաձայնություններն ու թույլտվությունները ձեռնարկության գործարկման համար ստացվել են: InfoPort.am-ի թղթակիցը հնարավորություն է ունեցել անձամբ տեսնել և ուսումնասիրել վերը նշվածի նախագծերի համապատասխան փաստաթղթերն ու սարքերի մոդելների մշակումները, որոնք սակայն գաղտնիությունից ելնելով չենք կարող հրապարակել:

 

 
 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: