շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ինձ լռեցնել չի լինի, Չարչյանը գտնվելու է ազատության մեջ. փաստաբան

Ինձ լռեցնել չի լինի, Չարչյանը գտնվելու է ազատության մեջ. փաստաբան

Փաստաբանական ողջ գործունեությանս ընթացքում այսօր առաջին անգամ սեփական ձեռքերովս իմ պաշտպանյալին տարել եւ ներկայացրել եմ քրեակատարողական հիմնարկ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՛՛Հայաստան՛՛ դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանին կալանավայր ուղեկցելուն:

՛՛Ցանկանում եմ շատ հստակ մի բան ֆիքսեն բոլորը՝ ոչինչ չի մոռացվել ու ոչինչ չի մոռացվելու։ Ինձ լռեցնել չի լինի, իսկ մասնագիտական հմտություններիս վրա հանկարծ չկասկածեն։ Արմեն Չարչյանը գտնվելու է ազատության մեջ՛՛,-նշել է նա։

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

 

  • Կիսվել: