«Լրագրողներ առանց սահմանների»-ի զեկույցում Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղում է հայտնվել. Ղահրամանյան
Երբ խոսում եք խոսքի ազատության մասին ու դա նշում եք իբրև ձեր իշխանության ձեռքբերումը, հորդորում եմ ուսումնասիրել «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հեղինակավոր կազմակերպության զեկույցը, այնտեղ Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում։ Այս մասին ԱԺ-ում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը՝ դիմելով իշխանությանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Հորդորում եմ կարդալ «Խոսքի ազատության պաշտպանության» կոմիտեի 2010-2018 թվականների և 2018-2026 թվականների զեկույցը: Մի քանի ցուցանիշ նշեմ, օրինակ՝ ֆիզիկական բռնության դեպքերը մինչև 2018 թվականը եղել են 77-ը, իսկ 82-ը ձեր իշխանության օրոք:
ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները մինչև 2018 թվականը եղել են 46-ը, իսկ ձեր իշխանության օրոք 795-ն են: Տեղեկատվության, ազատության և տարածման հետ կապված խնդիրները 209-ն են եղել մինչև 2018 թվականը, իսկ ձեր իշխանության օրոք դրանք 825-ն են»:



