հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
«Ազատություն» կուսակցությունը ընտրություններին կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

«Ազատություն» կուսակցությունը ընտրություններին կսատարի «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին

Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունը հայտարարել է, որ սատարելու է «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» դաշինքին:

«Ազատություն» կուսակցության հանրապետական վարչության ընդլայնված նիստը որոշում կայացրեց 2026 թվականի Ազգային Ժողովի ընտրություններում սատարել «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին։

Հանրապետական վարչությունը նաև որոշում կայացրեց 2026թ ապրիլի 19-ին ժամը 14։00 հրավիրել կուսակցության համագումար՝ ընտրություններին ընդառաջ կուսակցության ռազմավարության, ներկուսակցական կազմակերպական հարցեր քննարկելու համար»,- նշված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: