կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են ՃՈ Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքի մայորին

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալել են ՃՈ Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունքի մայորին

Այսօր՝ հունվարի 15-ին, Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ստացված օպերատիվ տվյալներով ժամանել են ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունք, հաղորդում է Shamshyan.com-ը: 

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները նշված վայրից իրենց մոտ են տեղափոխել ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Սլավիկ Կարապետյանին:

Վերջինս կասկածվում է կոռուպցիոն գործունեություն կատարալու մեջ:

Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները գտնվում են այնտեղ:

  • Կիսվել: