հինգշաբթի, սեպտեմբեր 24
24 / 9 / 2026
Հակակոռուպցիոն կոմիտեն և գերմանական IRZ-ը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Հակակոռուպցիոն կոմիտեն և գերմանական IRZ-ը քննարկել են համագործակցության ընդլայնումը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Գերմանիայի միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչներին:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է Գերմանիայի միջազգային իրավական համագործակցության հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչներին: Հանդիպմանը մասնակցել են IRZ-ի ՀՀ ծրագրերի ղեկավար Տատիանա Բովկունը, ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանը և Լևոն Սարգսյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է կառույցի հիմնական գործառույթները, առանձնահատկություններն ու աշխատանքի ուղղությունները: Արթուր Նահապետյանը բարձր է գնահատել նախորդ տարիներին IRZ-ի հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ հիմնադրամի կողմից կազմակերպվող վերապատրաստումները Կոմիտեի ծառայողների համար նոր հնարավորություն են՝ ծանոթանալու միջազգային առաջավոր փորձին, ուսումնասիրելու ոլորտում առկա արդյունավետ մեթոդներն ու ժամանակակից գործիքները՝ հետագայում աշխատանքում այն կիրառելու նպատակով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման և հետագա վերապատրաստումների իրականացման, ծառայողների համար դասընթացների կազմակերպման հնարավորությունը: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու փոխգործակցությունը՝ ուղղված մասնագիտական կարողությունների զարգացմանը, փորձի փոխանակմանը և միջազգային լավագույն փորձի ուսումնասիրմանն ու կիրառմանը։

  • Կիսվել: