շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան

Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան

Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության առումով հպարտանալու առիթ չունի: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ՀՀ ՄԻՊ-ի զեկույցի քննարկման ժամանակ։

Նա հիշեցրեց Freedom House-ի զեկույցն ու, ակնարկելով ՔՊ-ին, ասաց, թե ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվել. «Ես հասկանում եմ, որ «Freedom House»-ից ոմանց մոտ կարող է ալերգիկ քոր սկսվի, բայց այդ կառույցը  Հայաստանին շատ հետաքրիր գնահատական է տվել 3.07: 2.99-ը դիկտատուրա է, այսինքն ընդամենը 0.7 միավորով  է Հայաստանը բարձր այդ շեմից: Հիմա կասեն՝ 3.07-ը նշանակում է, որ մենք անցումային  ժողովրդավարություն է, բայց եթե թվերը բողադրիչների բժանենք, կտեսնենք, որ այդ շեմը հաղթահարել են 4,25, որովհետեւ այդքան միավոր ստացել է քաղաքացիական հասարակությունը:

Եթե 4.25-ը մի քիչ նվազեցնեք, ապա կտեսնեք որ Հայաստանը, որը ոգևորությամբ իրեն հռչակել էր ժողովրդավարության բաստիոն, անցումնային դիկտատուրա է»,- հայտարարեց Խարատրյանը։

Նշելով, որ միջազգային իրավապաշտպան կառույցը հատկապես նշել է ազատ խոսքի իրավունքը՝ Արթուր Խաչատրյանն ասաց. « Դուք քրեականացրեցիք այսպես կոչված «ծանր հայհոյանքը», հետո հետ բերեցիք, հիմա դարձյալ քրեականացնում եք՝ տարբեր այլ անուններով։ Նարեկ Սամսոնյանի և Վաղգեն Սաղաթելյանի վրա ինչ հոդված էլ դրած լինեք, այն խորքի մեջ հայհոյանքի քրեականացում է։  Որպեսզի մյուսներին դաս լինի, Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել բռնի ուժ կիրառելով, ինչպես նաև՝ մեր այլ հայրենակիցները»։

Նա հայտնեց որ «Freedom House»-ը  և ԱՄՆ պետքարտուղարությունը  ուշադրություն են դարձրել բռնի ուժ կիրառելու հանգամանքին. «Մարդուն ձերբակալել եք, ձեռնաշղթաները հագցրել եք, նա չի կարող այլևս  դիմադրույուն ցույց տալ, բայց սադիզմի ոգով տոգորված ժողովրդական ոստիկանները կամ քննիչները մարդկանց ստորացնում են»,- ասաց պատգամավորը։

Նա նաև հայտնեց, որ ավտոբուսի միջադեպից հայտնի Սամվել Վարդանյանի հետ կատարվածը սև խարան է  իշխանությունների վրա. «Ուղեկցող ոստիկանները  Զեյթունում դուրս են գալիս, իբրեւ թե զուգարան փողոցում, որը բավական զզվելի է, երեք դիմակավորված անձինք կամ առարկաներ, այդ տղայի նկատմամբ ֆիզիկական բռնություն եւ ստորացում են իրականացնում: Գտե՞լ եք այդ մարդկանց, իհարկե չեք գտել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

  • Կիսվել: