կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Երեկվա ձերբակալությունների հետ կապված բողոք չենք ստացել․ ՄԻՊ

Երեկվա ձերբակալությունների հետ կապված բողոք չենք ստացել․ ՄԻՊ

 Երեկ ձերբակալությունների դեպքում, կարծես թե, բողոք չենք ունեցել։ Մեր  գործառույթներից է  ստանալ բողոք և դրա շրջանակներում քննարկմում իրականացնել։

Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանն՝ անդրադառնալով էկոնոմիկայի փոխնախարարի և Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ ձերբակալություններին։

Ընդհանրապես կալանավորումների  հետ կապված պաշտպանը նշեց, որ կալանավորումը պետք է իրականացվի բացառիկ դեպքերում, իսկ մենք շատ դեպքերում ունենք փոքր- ինչ իրավիճակ։

«Կալանքը բավականին մեծ քանակությամբ է կիրառվում, ինչը հարցերի տեղիք է տալիս»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի պետությանն առևույթ վնաս պատճառելու կասկածանով ձերբակալվել էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը և ևս 6 անձ։

 

  • Կիսվել: