հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Դուք ինքներդ համոզեք ձեր վատ գործընկերներին, որպեսզի դիմումներ գրեն ու հեռանան և չխայտառակեն ոչ միայն ռեսպուբլիկան, այլև հենց  ձեզ. Կարեն Անդրեասյան

Դուք ինքներդ համոզեք ձեր վատ գործընկերներին, որպեսզի դիմումներ գրեն ու հեռանան և չխայտառակեն ոչ միայն ռեսպուբլիկան, այլև հենց ձեզ. Կարեն Անդրեասյան

Վերջերս դատավորներից մեկն ասաց, որ եթե Կարեն Անդրեասյանը գալիս է դատական համակարգ՝ իր նախկին խոսքերով թող չգա, իսկ եթե գալիս է նոր խոսքերով, նոր մոտեցումներով թող գա: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց արդարադատության արդեն նախկին նախարար Կարեն Անդրեասյանը ԲԴԽ անդամի ընտրության քննարկման ժամանակ:

Նա նշեց, որ դատական այս ողջ համակարգում չունի որևէ յուրային կամ ոչ յուրային դատավոր գործընկեր: «Բայց մի բան ակնհայտ է, որ դատական զեկույցի ժամանակ ինձ ասում էին՝ դե կոնկրետ մի դեպք ասա, հիմա էլ, երբ ասում եմ, որ վատ դատավորներ կան, ասում են՝ դե կոնկրետ անուն ասա: Այդ միամիտ խաղից եկեք դուրս գանք, դուք ինքներդ նայեք ձեր շուրջը, համոզեք ձեր վատ գործընկերներին, որպեսզի դիմումներ գրեն ու հեռանան և չխայտառակեն ոչ միայն ռեսպուբլիկան, այլև հենց  ձեզ: Քանի որ ոչ թե Կարեն Անդրեասյանը կամ ուրիշներն են վարկաբեկել ձեզ տարիների ընթացքում, այլ ձեզ վարկաբեկել են ձեր կողքը նստած անարդար դատավորները, փող վերցնող դատավորները»,- ասաց նա:

  • Կիսվել: