շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հայաստանում վախենալու չէ նոր Սահմանադրություն ընդունելու որևէ ծրագիր․ Կարեն Անդրեասյան

Հայաստանում վախենալու չէ նոր Սահմանադրություն ընդունելու որևէ ծրագիր․ Կարեն Անդրեասյան

ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Մի լավ բան #5

Հայաստանում վախենալու չէ նոր Սահմանադրություն ընդունելու որևէ ծրագիր, որովհետև եթե նույնիսկ այն իրականացվի, ապա չի լինի ընտրակեղծիքներով:

Մարդիկ կարող էին դրանում համոզվել մի շարք ընտրություններից հետո, քանի որ մեր երկրում չեն լինում լցոնումներ, ընտրակաշառքներ ու «կարուսելներ», իսկ ձայների հաշվարկի ժամանակ չեն լինում հոսանքազրկումներ, բռնություններ ու թվանկարչություն:

Ընտրություններով ու հանրաքվեներով ժողովուրդի մեծամասնությունն է որոշում, այդ թվում` Սահմանադրության ամեն մի նոր բառ: Իսկ ժողովուրդը չի կարող կողմ քվեարկել , որ վատ բան լինի մեր երկրի ու դրա սահմանադրական կարգի հետ»,-գրել է Անդրեասյանը:

  • Կիսվել: