հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Դեռ պարզ չէ Պողոս Պողոսյանի սպանության գործը կվերաբացվի, թե ոչ

Դեռ պարզ չէ Պողոս Պողոսյանի սպանության գործը կվերաբացվի, թե ոչ

Քննչական կոմիտեն Պողոս Պողոսյանի սպանության գործով մի շարք անձանց է հարցաքննել, ապա գործն ուղարկել դատախազություն։ Այս մասին լրագրողներին ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։ Ըստ նրա Դատախազությունն այդ գործով քրեական վարույթ էր հարուցել։

«Մենք մի շարք անձանց հարցաքննելուց հետո վարույթն ուղարկել ենք դատախազություն։ Արդյո՞ք բավարար են տվյալները նոր գործ հարուցելու, թե՞ ոչ, կգնահատի դատախազությունը»,- նշեց նա, հավելելով, որ սպանության գործով մի շարք ցուցմունքներ կան:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը գրել է, որ 2001 թվականի սեպտեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը «Առագաստ» սրճարանում սպանված Պողոս Պողոսյանի գործով նոր հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք առերեւույթ վկայում են, որ Պողոսյանը կյանքից զրկվել է ոչ թե անզգուշությամբ, այլ Աղամալ Հարությունյանի եւ գործով չպարզված այլ անձանց կողմից՝ դիտավորությամբ եւ խուլիգանական դրդումներով:

Դատախազությունում հարուցվել է վարույթ`ՀՀ քր. օր. 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ ու 10-րդ կետերով, որի քննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:

Հիշեցնենք, որ Պողոս Պողոսյանը սպանվել էր «Առագաստ» սրճարանի զուգարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Աղամալ Հարությունյանի կողմից, այն բանի համար, որ նա իր կողքով անցնող նախագահի հետևից բղավել էր․ «Պրիվետ Ռոբ»։ Հարությունյանը սակայն դատապարտվեց մակ տարի պայմանական ազատազրկման։

  • Կիսվել: