Դավիթաշենում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել. թմրամիջոցի 51 փաթեթ է հայտնաբերվել
Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 6-ին Դավիթաշենի գերեզմանատան հարակից տարածքում հայտնաբերել, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և իր կողմից շահագործվող «Պորշ» մակնիշի մեքենայով հանդերձ՝ բաժին են ներկայացրել 35-ամյա մի երիտասարդի։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 31 փաթեթ՝ ընդհանուր 26,33 գրամ քաշով, և դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հայտնել է, որ տելեգրամյան ալիքի օգտատիրոջից իրացնելու նպատակով ձեռք է բերել 50 փաթեթ կրիստալ տեսակի թմրամիջոց՝ նախնական նրա հաշվին փոխանցելով 300 դոլար։ Հայտնել է նաև, որ փաթեթների մի մասը մեքենայում է, իսկ մեկ փաթեթ արդեն իսկ տեղադրել է։
Երևանի բնակիչ 35-ամյա երիտասարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հատուկ պահպանվող տարածք տեղափոխված մեքենայում հայտնաբերվել է կրիստալ տեսակի թմրամիջոցի նմանվող զանգվածով 16 փաթեթ՝ ընդհանուր 21,39 գրամ քաշով։
Նախաքննությունը շարունակվում է։



