կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Դավիթ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ որևէ պարագայում չի ընդունի․ Փաստաբանական խմբի հայտարարությունը

Դավիթ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ որևէ պարագայում չի ընդունի․ Փաստաբանական խմբի հայտարարությունը

Պաշտպանույան նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Տոնոյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ըընդունում և որևէ պարագայում չի ընդունի։ Հայտարարության մեջ ասվում է․

«Պարոն Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել:

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվելուց հետո պարոն Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության եւ միջպետական հարաբերությունների շահերը: Այսօր եւս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից եւ տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար:

Պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին: Պարոն Տոնոյանը պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար»:

Նշենք, որ ըստ InfoPort.am-ի տեղեկությունների մասնագիտական փորձաքննության արդյունքները չեն հաստատում Տոնոյանի եւ Գալստյանի դեմ մեզադրանքի մեջ տեղ գտած «անորակ զենքի» մատակարարման եւ գնման մասին պնդումները:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: