երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Փորձելու ենք մեր մանդատի շրջանակում լուծում գտնել. ՄԻՊ–ը` Դավիթ Տոնոյանի մասին

Փորձելու ենք մեր մանդատի շրջանակում լուծում գտնել. ՄԻՊ–ը` Դավիթ Տոնոյանի մասին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը չի կարող միջամտել պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի դատավարությանը, բայց մանդատի շրջանակում ամեն ինչ անելու է նրա բարձրացրած խնդիրները լուծելու համար։
 
ՄԻՊ Անահիտ Մանասյանն այս մասին ասաց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` պատասխանելով լրագրողների հարցերին։
 
«Զրույցը չեմ ներկայացնի, քանի որ խորհրդապահական նշանակություն ունի, ու ես չեմ կարող խախտել էթիկայի կանոնները։ Միայն կարող եմ ասել, որ Տոնոյանի բարձրացրած խնդիրները վերաբերել են թե՛ քրեական վարույթին առնչվող հանգամանքներին, թե՛ ազատությունից զրկելու իրավաչափությանը»,– նշեց նա։
 
Մանասյանը պատրաստվում է ստացված տեղեկություններն ամբողջականացնել ու ոչ միայն հետազոտություն անցկացնել, այլև ՄԻՊ գործիքակազմով իրենց մանդատի շրջանակում խնդիրները պատշաճ հասցեավորել և փորձել դրանց լուծումներ գտնել։

  • Կիսվել: