կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Դատարանը վերացրեց 20-ամյա Նորիկ Գոգորյանի նկատմամբ սեպտեմբերի 20-ից կիրառված կալանավորումը․ Նորիկի հետ նույն խցում էինք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում․ Քոչարյան

Դատարանը վերացրեց 20-ամյա Նորիկ Գոգորյանի նկատմամբ սեպտեմբերի 20-ից կիրառված կալանավորումը․ Նորիկի հետ նույն խցում էինք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում․ Քոչարյան

Քիչ առաջ դատարանը վերացրեց քսանամյա Նորիկ Գոգորյանի նկատմամբ սեպտեմբերի 20-ից կիրառված կալանավորումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Նորիկի հետ նույն խցում էինք «Նուբարաշեն» քրեակատարողականում, նա Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից է, ով զրկվել էր իր տնից 44-օրյա պատերազմի արդյուքնում և բռնի տեղահանվել, սովորում է երաժշտական քոլեջում: Ուրախ եմ, որ մի քանի օրից նա կլինի իր մեծ ընտանիքի կողքին», - գրել է նա՝ կից հրապարակելով լուսանկար։

 

  • Կիսվել: