հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Դատարանը քննում է ոստիկանության հայցն ընդդեմ Գարիկ Գալեյանի

Դատարանը քննում է ոստիկանության հայցն ընդդեմ Գարիկ Գալեյանի

ՀՀ վարչական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Մաքեյանի, այսօր փետրվարի 15-ին, ընթանում է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը:

Գարիկ Գալեյանին վարչական պատասխանատվության ենթարկելու համար դատարան է դիմել ՀՀ ոստիկանությունը:

Նշենք, որ Գալեյանին պատասխանատվության ենթարկելու համար որպես հիմք ՀՀ ոստիկանությունը բերում է այն, որ նա «Եռաբլուր» զինվորական պանթեոնում չի ենթարկվել ոստիկանի օրինական պահանջին:

Դատական նիստից առաջ Գալեյանի լրագրողների հետ զրույցում ասաց, որ հույս ունի՝ դատարանն արդար որոշում կկայացնի. «Այնտեղ օրինական պահանջ չի էլ եղել: Չգիտեմ՝ հրահանգն ով է տվել: Կարծում եմ՝ դատավորն իրեն ոստիկանի նման չի պահի, կպահի որպես արդար դատարան, չի լինի այս իշխանությունների կամակատարը: Չեմ կարծում, որ դատարանը վարչական տուգանքի կենթարկի»:

  • Կիսվել: