երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դատարանը Գարիկ Գալեյանի գործով մեկ պահանջ է սահմանել. նա  կկարողանա այցելել որդու շիրիմին

Դատարանը Գարիկ Գալեյանի գործով մեկ պահանջ է սահմանել. նա կկարողանա այցելել որդու շիրիմին

«Որդիների կանչ» ՀԿ-ն տեղեկացնում է, որ  Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, բավարարել է Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու  բողոք պահանջը և նա  կկարողանա այցելել իր՝ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված որդու շիրիմին։

Գալեյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված տնային կալանքը փոխարինվել է վարչական հսկողությամբ։ Դատարանը միայն մեկ պահանջ է սահմանել՝ չլքել մշտական բնակության վայրը։

  • Կիսվել: