հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Գարիկ Գալեյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, նա ստենտավորման կարիք ունի

Գարիկ Գալեյանի վիճակը շարունակում է ծանր մնալ, նա ստենտավորման կարիք ունի

Գարիկ Գալեյանը շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց «Որդիների Կանչ» ՀԿ-ի նախագահ Արա Ռոստոմյանը։ «Իմ տեղեկություններով՝ կինը երեկ երեկոյան է իր մոտ եղել, դեռ այնքան չի մեղմացել առկա խնդիրները, որ հնարավոր լիներ գործողություններ իրականացնել՝ դեռ այդ վիճակում չէ։ Հիմա նույն ստուգումները նաև երկուշաբթի առավոտյան կլինեն, եթե կրիտիկական վիճակից դուրս եկած լինի, ապա մինչև օրվա վերջ գործողությունները կանեն։

Թեև Գարիկը գիտակցության է, բայց վիճակը դեռ կայուն չէ, միջամտությունը դեռ չեն կարողանում անել»,- նշել է նա՝ ավելացնելով, որ այս պահին Գալեյանի մոտ արդեն 5 ստենդ կա տեղադրված, նա ևս 2-ի կարիքն ունի, որպեսզի կյանքին վտանգ չսպառնա»։

Նախօրեին հայտնի դարձավ, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

  • Կիսվել: