երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի աջակիցներ՝ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի և Մայիս Բաղումյանի կալանավորելու միջնորդությունները

Դատարանը մերժել է Սամվել Կարապետյանի աջակիցներ՝ «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի և Մայիս Բաղումյանի կալանավորելու միջնորդությունները

«Երկու օր առաջ հակակոռուպցիոն դատարանի մոտ ի աջակցություն Սամվել Կարապետյանի տեղի ունեցած երթի ընթացքում չխուլլիգանություն կատարած երկու պաշտպանյալիս մասով դատարանը մերժեց քննիչների միջնորդությունները:

Տղերքը արդեն տանն են: Մնաց 48 օր»,- հայտնում է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։ 

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Հակակոռուպցիոն դատարանի մոտից 17 անձ էր բերման ենթարկվել։ Նրանցից 15-ի նկատմամբ, ըստ նախնական տեղեկությունների, տնային կալանքի միջնորդություն է ներկայացվել, իսկ երկուսի նկատմամբ`   «Տաշիր պիցցա» ցանցի տնօրեն Վաղինակ Ղազարյանի և Մայիս Բաղումյանի նկատմամբ՝ կալանքի։

Վաղինակ Ղազարյանը մեղադրվում է խուլիգանություն, իսկ Մասիս Բաղումյանը ոստիկանին դիմադրելու և խուլիգանության համար։

«Ուժեղ Հայաստանը» տեղի ունեցողը որակում է որպես քաղաքական հետապնդում և իշխանությունների խուճապի դրսևորում։

  • Կիսվել: