երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024

Դատարանը հօգուտ աշխատողի վճիռ կայացրեց. չվճարված աշխատավարձը կփոխհատուցվի․ ՄԻՊ

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ էր դիմել քաղաքացի Ս.Ն.-ն և տեղեկացրել, որ իր գործատուն՝ «Սոխոսենթր» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը,  իր կողմից աշխատանքային պայմանագրի լուծումից հետո իրեն չի տրամադրել վերջնահաշվարկ՝ հուլիս-օգոստոս ամիսների աշխատավարձը և չօգտագործված ամենամյա արձակուրդի համար դրամական հատուցումը:

Ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերն ու ծանոթանալով գերծի փաստական հանգամանքներին, մեր  գրասենյակի իրավաբանական թիմը հայց ներկայացրեց դատարան՝ աշխատավարձի բռնագանձման պահանջով: 

Արդյունքում դատարանը բավարարեց հայցը և վճռեց՝ «Սոխոսենթր» ՍՊԸ-ից հօգուտ Ս.Ն․-ի բռնագանձել ավելի քան 500.000 ՀՀ դրամ գումար՝ 360.000 ՀՀ դրամ չվճարված աշխատավարձի և  ևս 144.000 ՀՀ դրամ, որպես չօգտագործված ամենամյա արձակուրդի դիմաց փոխհատուցման գումար:

  • Կիսվել: