շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Դատարանում հիմնավորեցինք, որ Գարիկ Գալեյանը թույլ չի տվել վարչական որևէ իրավախախտում, դատարանը պետք է մերժի ոստիկանության ներկայացրած հայցը․ փաստաբան

Դատարանում հիմնավորեցինք, որ Գարիկ Գալեյանը թույլ չի տվել վարչական որևէ իրավախախտում, դատարանը պետք է մերժի ոստիկանության ներկայացրած հայցը․ փաստաբան

ՀՀ վարչական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռոբերտ Մաքեյանի, այսօր փետրվարի 15-ին, ավարտվեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով դատական նիստը:

Դատարանը լսելով պատասխանող կողմի առարկությունները՝ հեռացավ խորհրդակցական  սենյակ որոշում կայացնելու: Որոշումը հրապարակվելու է մարտի 7-ին:

«Կարծում ենք, որ դատարանը պետք է մերժի ոստիկանության ներկայացրած հայցը հիմնավոր չլինելու համար»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ներսես Հարությունյանը։

«Փաստ չկա, որ Գարիկ Գալեյանը թույլ է տվել վարչական իրավախախտում, հայցվորը չի էլ փորձել հիմնավորել։ Մենք հիմնավորեցինք, որ ոչ մի օրինական պահանջ չի եղել, այսինքն եթե չի եղել այդ պահանջը, ինչը պետք է կատարի անձը»,- ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ 2022-ի նոյեմբերին Վարչական դատարանը վարույթ է ընդունել Ոստիկանության հայցն ընդդեմ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հոր՝ Գարիկ Գալեյանի դեմ։ Ոստիկանությունը պահանջում է Գալեյանին ենթարկել պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը), որը պատժվում է սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։

  • Կիսվել: